ՀՅԴ-ն իր առջեւ իշխող կոալիցիա մտնելու նպատակ չի դնում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողներին հայտարարեց ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանի խոսքով՝ նման կարծիք սկսել շրջանառվել, երբ ՀՅԴ-ն երկրի իշխանություններին ներկայացրել է իր 7 կետերը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ վերջին 20-25 տարիներին նրանք միշտ կողմ են եղել կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը: «Եթե հիմա որեւէ մեկը աջակցում է այդ տեակետը, ապա մենք դա համարում ենք դրական գործընթաց եւ պատրաստենք ենք համագործակցել այդ նպատակին հասնելու համար: Ու՞մ համար է նորություն, որ ՀՅԴ-ն կառավարման խորհրդարանական համակարգին անցման կողմնակից է», - հայտարարեց Ռուստամյանը՝ նշելով, որ այսօրվա քաղաքական դաշտում, բացի Հայ ազգային կոնգրեսից, մնացած բոլորը կողմ են կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը:





























