Երեւանի Արին-Բերդ փողոցում գտնվող ճաշարանում, օգոստոսի 4-ի կեսգիշերին սկանդալ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ երիտասարդներ վիճել են, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի:

Միջադեպի ընթացքում միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելուց բացի, նրանք կոտրել են ճաշարանի ապակիները, հայելիները, հեռուստացույցը և այլ իրեր:

Ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության ներկայացուցիչները եւ նշված ճաշարանից բերման են ենթարկել վեճի մասնակիցներին: NEWS.am-ը տեղեկացել է, որ նրանց բաց են թողնել, իսկ միջադեպով կատարվում է հետաքննություն: