Արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի գրանցած խախտումներից ստացված տուգանքները 100 տոկոսով պետական բյուջե են մտնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը՝ հերքելով տեղեկությունները, թե եկամուտի 70 տոկոսը ընկերությունն իրեն է պահում, իսկ 30-ը պետական բյուջե է գնում:
«100 տոկոսով բյուջե է գնում ամբողջ եկամուտը, եւ միայն մեր ծառայությունների համար են բյուջեից մեզ վճարում»,- ասաց նա:
Նշենք, որ արագաչափերից եւ տեսանկարահանող սարքերի ֆիքսած տուգանքների ընդհանուր գումարը նախորդ տարվա ընթացքում կազմել է 14 մլրդ դրամ։ Ընկերության գործունեության օրվանից մինչեւ այժմ 2 մլն-ից ավելի խախտում է գրանցվել:





























