Թուրք ձկնաբույծները ռուսական շուկայում չեն բեռնաթափում հայկական ընկերություններին: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Անկարայի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Հասան Աթարը:
«Միանշանակ Թուրքիան իշխանի բուծության առաջատարներից մեկն է: Եվ այն կարողացել է իր տեղը գրավել ռուսական շուկայում, այն մեզ համար շատ գրավիչ է: Իհարկե, այդ շուկա դուրս գալու համար մեր արտադրողները ստիպված էին շատ ջանքեր գործադրել»,- նշել է Աթարը:
Այնուամենայնիվ, փորձագետը նշել է, որ օրինակներ է տեսել, երբ ռուսական շուկայում թուրք ներմուծողները ծավալի հաշվին փորձել են գինն իջեցնել եւ ճնշել հայ ձկնաբույծներին: «Չեմ կարծում, որ նման իրողություն գոյություն ունի, ես այդ մասին չեմ լսել»,- հավելել է նա:
Նշենք, որ «FAO»-ի հասանելի վերջին տվյալների համաձայն, 2012թ.-ին Թուրքիան աշխարհում 25-րդ տեղն է զբաղեցնում ձկնաբուծության բնագավառում:
Ինչպես օգոստոսի կեսին հայտարարում էր ՌԴ «Ռոսռիբոլովստվո» դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը, թարմ ձուկը կարող է Ռուսաստան առաքվել Թուրքիայից, Թունիսից եւ Ֆարերյան կղզիներից: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը հիմնական շուկան է հայ ձկնաբույծների համար:





























