«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ֆոտոշոփով ակտեր չի  փոփոխում, դրանք բամբասանքներ են: Այս մասին Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ասաց լրագրողների հետ զրույցում:

«Այն մտքերը, որ վարորդները նստում են սուրճի սեղանի մոտ, կամ փողոցում եւ բամբասում ու բարբաջում, որ «սեքյուրիթի դրիմը» ինչ ուզում, անում է, ֆոտոշոփով համարներ է դնում, հանում,  իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:

Փոխոստիկանապետը նաեւ տեղեկացրեց, որ իրենք բազմիցս տուգանել են պաշտոնյաներին եւ ԱԺ պատգամավորներին։

Որպես օրինակ փոխոստիկանապետը ցույց տվեց «Կռայսլերի» խախտումը, որը 90 կմ թույլատրելի ժամ արագությամբ մայրուղու վրա ընթացել է  193 կմ/ժ արագությամբ եւ տուգանվել 500 հազար դրամի չափով:

Իրավախախտ «Կռայսլերը»՝ լուսանկարում