Վանաձորում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Տիգրան Մեծ փողոց 77 հասցեի մոտ:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, վրաերթի է ենթարկվել 30-ամյա Աննի Ղ.-ն: Վրաերթ կատարողը դիմել է փախուստի: Այժմ ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում:

Ականատեսների պատմելով, մեքենան ընթացել է մեծ արագությամբ, հարվածել է երիտասարդ կնոջն ու դիմել փախուստի: մեքենայի ընթացքն այնքան արագ  եղել, որ այտեղ հավաքվածները չեն հասցրել ֆիքսել ավտոմեքենայի համարանիշը:

Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Անիի վիճակը գնահատվում է ծանր: Նա ստացել է համակցված գլխուղեի տրավմա, սալջարդ, աջ սրունքի ոսկրերի բեկորային կոտրվածք:

Նախնական վարկածով՝ փնտրվում է մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենա: