«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ուղերձով դիմել է սյունեցիներին, որտեղ, մասնավորապես, այսպիսի խոսքեր կան. «...իհարկե, ունեցել եմ եւ սխալներ, եւ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ»։
«ՉԻ» - Հայ պաշտոնյաների համար անմնացորդ նվիրումն իսկապես ծանր մեղադրանք է, բայց սա այն եզակի դեպքերից է, երբ մեղադրանքն ակնհայտ անհիմն է։ Ի՞նչ անմնացորդ նվիրումի մասին կարող է խոսք լինել, եթե «մնացորդը», բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրի համաձայն, կազմում է միլիոնավոր դոլարներ։ Սյունիքի մարզին «նվիրվելու» արդյունքում Հակոբյանների ընտանիքը միլիոններ է վաստակել։
Ի դեպ, արդեն երեկ լրատվական այլ կայքեր Վահե Հակոբյանի ուղերձի այդ հատվածը ներկայացրել էին խմբագրված, բայց ակնհայտ է, որ ուղերձի առաջին տարբերակն ամենաանկեղծն էր»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























