«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս օրերին հանրությունը ականատես եղավ ոստիկանության կողմից  կազմակերպված մի շոուի, որի ժամանակ մի քանի ոստիկանների ուղեկցությամբ կալանավորվեց Բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: «ՉԻ» տեղեկություններով` Ա. Լաբլաջյանի եղբայրը բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի  գործող մարզպետ Արամ Հարությունյանի վարորդն է: Նշված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը  կալանավորել է նաեւ Բնապահպանության նախարարության Արագ արձագանքման խմբի աշխատակից Զարզանդ Կարապետյանին, որն, իդեպ, նախկին նախարար Ա. Հարությունյանի ընկերոջ` Գետամեջի Գագոյի տղան է:
Այս օրերին Բնապահպանության նախարարությունում բոլորն ասում են` Արամ Հարությունյանի օրոք նախարարությունը վերածվել էր «Եղվարդ» ՍՊԸ-ի, քանի որ բոլոր եկամտաբեր պաշտոններին (դրանց կանդրադառնանք առաջիկայում) «Բուլկի» մականվամբ Ա. Հարությունյանը նշանակել էր իր համակուրսեցիներին, բարեկամներին, դասընկերներին, ընկերներին ու նրանց երեխաներին, որոնց մի մասն անգամ Ա ու Բ չեն տարբերել իրարից:  Նախարարությունում հիմնականում  դերակատարություն են ունեցել ու նախարարի դուռը ցանկացած պահի կարողացել են բացել ու ներս մտնել այնպիսի մարդիկ, որոնք նախարարի «դաբրոյով» կանաչ լույս են ունեցել Բնապահպանության նախարարության կառուցվածքում տեղ գտած բոլոր ստորաբաժանումներում: Ու մինչ այս օրերին նախարարության որոշ աշխատակիցներ հրավիրվում են քննչական մարմին, որոշներն էլ ահը սրտներում սպասում են ոստիկանության ծանուցագրին, նորօրյա մարզպետը, մարզպետարանի մեր աղբյուրների համաձայն, իր հանգիստն է վայելում Եվրոպայում:

Ի դեպ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ա. Հարությունյանի մի քանի միլիարդի հասնող  տունը կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ նա բնապահպանության նախարար էր՝ շրջապատված իր կադրերով, որոնցից երկուսին՝ տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին ու նրա տեղակալ արսեն Պետրոսյանին փուռը տվեց, այսինքն՝ նրանք իրենց կաբինետում կալանավորվեցին կաշառք վերցնելու պահին։Կալանավորվածների հարազատները մեզ հետ զրույցում նշել են, որ առանց նախարարի «դաբրոյի» նրանք մանր ձուկ էին գումար վերցնելու համար։ «Ու այդ օրերին փորձել էինք հանդիպել նախարարին, պայմանավորվոցինք, մինչդեռ հաջորդ օրն իմացանք, որ նա ընտանիքի հետ թռել է Դուբայ՝ Ամանորն այնտեղ դիմավորելու համար»։
Եվ ինչպես, ըստ նրանց, այն ժամանակ նախարարը թռավ, այսօր էլ կթռնի Լաբլաջյանի ու Կարապետյանի դեպքում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում