Alibaba համացանցային ընկերությունը նախատեսում է IPO-ից ավելի քան 21 մլրդ դոլար ստանալ, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ընկերությունն ակնկալում է, որ IPO-ում տեղակայման արժեքը կկազմի մեկ բաժնետոմսի դիմաց 60-66 դոլար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական խոշոր Alibaba ընկերությունը, որը համացանցով ապրանքներ է վաճառում, մտադիր է իր բաժնետոմսերը դնել Նյու Յորքի բորսայում։ Առաջին սակարկումները կկայանան սեպտեմբերի 19-ին, սակայն նախնական ամսաթիվը կարող է փոփոխության ենթարկվել։