ՆԱՏՕ-ի անդամ երկրները երեկ՝ սեպտեմբերի 5-ին, պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացման շուրջ համաձայնության են եկել: 10 տարվա ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պաշտպանության կարիքների համար ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ին: Այժմ նման ցուցանիշներ ունեն միայն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Էստոնիան եւ Հունատանը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP գործակալությանը:

Ինչպես նշվում է, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանութան ոլորտի ծախսերը միջինում 20%-ով նվազել են: Ռուսաստանը, հակառակը, երկու անգամ մեծացրել է այս ոլորտի ներդրումները: Ուստի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները պատրաստ են ռազմական ծախսերի 1/5-ը ներդնել  սպառազիությունների եւ ռազմական տեխնոլոգիաների ոլորտնում գիտահետազոտությունների մշակման նախագծերում: