Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը առողջական խնդիրների պատճառով այժմ գտնվում է Մոսկվայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Բաբակեխյանը:
«Արդեն ամեն ինչ նորմալ է, լուրջ խնդիրներ չկան»,- նշեց նա: Նախկին ոստիկանապետն ասաց, որ չի արտագաղթել, պարբերաբար եկել է Հայաստան եւ գնացել: Հարցին, թե գործազուրկ եք, նա այսպես արձագանքեց. «Ինչի՞ եմ գործազուրկ, ինչի՞ անպայման պիտի ոստիկանությունում աշխատենք»,- նշեց նա: Ինչ վերաբերում է աշխատանքի առաջարկին, ապա Կարեն Բաբակեխյանը նկատեց. «Կլինի էլի, ինչի՞ ես շտապում»:





























