Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ վստահ չէ, թե Ուկրաինայում տեւական հրադադարը հավանական է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն:
«Ես դրանում բնավ վստահ չեմ: Սակայն վստահ եմ նրանում, որ Ուկրաինան՝ որպես պետություն, եւ ես՝ որպես այդ պետության ղեկավար, անում ենք հնարավորը՝ մեր երկրում խաղաղության հասնելու համար»,- պատասխանել է Պորոշենկոն հարցին, թե արդյոք հավատում է, որ Ուկրաինայի արեւելքում տեւական հրադադարն այժմ հավանական է:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ պատրաստ է մեռնել հանուն ՈՒկրաինայի:
Մինսկում սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի եւ ինքնահռչակված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ –ի ներկայացուցիչները արձանագրություն են ստորագրել, որի համաձայն Ուկրաինայում սեպտեմբերի 5-ի երեեկոյան սկսվել է հրադադար:





























