Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում վերջին մեկ ամսվա ընթացքում վիրավորված 7 զինծառայողներն էլ դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:

Ինչ վերաբերում է ականի պայթյունից վիրավորված 4 զինծառայողներին, ապա նրանց առողջական վիճակը լավ է:

Նշենք, որ վիրավորված զինծառայողներն են կապիտաններ Սրապիոն Մելքոնյանն ու Սարգիս Ստեփանյանը, շարքայիններ Արմեն Պետրոսյանը, Նորայր Քամալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Մարգարյանը, Բենիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: