Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան արագ վարելու եւ իրենց տան բակում փոշի բարձրացնելու համար 1963 թ. ծնված Ռուբիկ Բ.-ն վիճաբանել է 1980 թ. ծնված Արթուր Ղ.-ի հետ:

Արդյունքում՝ տանտերը ձեռքով հարվածել է վարորդի դեմքին: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբիկ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: