Սեպտեմբերի 3-ին Արտաշատի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց տան դիմաց գտնվող սեփականաշնորհված հողամասից գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արարատի մարզային վարչության, Արարատի եւ Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գագիկ Պ.-ն բացահայտ հափշտակել է ցլիկը եւ դիմել փախուստի:

Գողոնն առգրավված է:

Գագիկ Պ.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է: