Ճանապարհային ոստիկանության կատալոնական ծառայությունը տեղեկություն է տարածել յուրահատուկ դեպքի մասին, երբ խուսափում են երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների վճարումից:
Ծառայության աշխատակիցներն ուշադրություն են դարձրել, որ չվճարված տուգանքների տվյալների բազայում կա մի մեքենա, որի սեփականատերը 2012թ.-ից մահացած է համարվում: Ընդ որում վերջին տուգանքներն այդքան էլ վաղեմի չեն, իսկ ընդհանուր գումարը կազմում է 40 հազար եվրո:
Ոստիկանությունն Ալկովեր վարչական մարզում, որտեղ գրանցված է մեքենան, կարգազանցի որոնողական աշխատանքներ են ծավալել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ոստիկանությունը ձերբակալել է 60-ամյա տղամարդու, ում անունը չեն նշում, ով մեքենայի սեփականատիրոջ հարազատ եղբայրն է: Մեքենան նոր տիրոջ անվամբ չեն գրանցել, ինչի հետեւանքով տուգանքներն ավտոմատ կերպով գրանցվել են «այն աշխարհում»՝ հանգուցյալ քաղաքացու անվամբ:
Այն ընթացքում, քանի դեռ եղբայրը ղեկին է, հավաքվել է ավելի քան 200 չվճարված կտրոն: Հավելյալ՝ կատալոնացի իրավապաշտպանները պարզել են, որ վարորդական իրավունքներն անվավեր էին ճանաչվել դեռ 2007թ.-ին՝ ճանապարհային երթեւեկության կանոնները հաճախակի խախտելու համար:
Վարորդի մեղքի չափն ու չվճարված տուգանքների ճակատագիրը կորոշի դատարանը:





























