Չինաստանում նորապսակների համար նոր ծառայություն են մտածել լուսանկարում ջրի տակ:

Չինաստանում ամուսնական բիզնեսը ծաղկում է ապրում, իսկ ամուսնական գործակալությունները այլեւս չեն կարողանում հաճախորդներին բավարարել լուսանկարներով կամ սեղանի ձեւավորմամբ: Այստեղ աստիճանաբար ավելի շատ նորապսակներ են օգտվում նոր ծառայությունից՝ ջրի տակ լուսանկարվելուց, հաղորդում է BBC-ն:

Սա բավականին բարդ եւ երկար գործընթաց է, քանի որ մի քանի ժամ է պահանջվում դիմահարդարման եւ վարսահարդարման համար: Բացի այդ, այն էժան հաճույք չէ. 15 լուսանկարի համար զույգը վճարում է 325 դոլար:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Չինաստանում հարսանիքների համար (հանդիսությունը, ուտելիք, հարսանեկան ճամփորդություն) տարեկան մոտ 130 մլրդ դոլար է ծախսվում: