Լոնդոնյան «The Dorchester» հյուրանոցում տեղի կունենա Խենթ Գլխարկագործի թեյախմությունը:

Վեցերորդ տարին անընդմեջ «The Dorchester» հյուրանոցը, որը «Dorchester Collection»-ի մաս է կազմում, իր «The Promenade» ռեստորանը վերածում է Լյուիս Քերոլի գրքի Հրաշքների Աշխարհին, որպեսզի վերարտադրի գրքի տեսարաններից մեկը՝ «Խենթ Գլխարկագործի թեյախմությունը»:

Սկզբում հյուրին սպասում է տարիօրինակ հավաքի պատմությունը, որը պարով կներկայացնեն Անգլիայի ազգային բալետի դպրոցօ տաղանդավոր սովորողները հերոսների հագուստներով՝ Խենթ գլխարկագործմ Սոնի, Մարտյան Ճագար, եւ, իհարկե, ինքն Ալիսան:

Պարային ներկայացումից հետո հյուրերին տարբեր քաղցրավենիքներ կառաջարկեն՝ շոկոլադով ու ելակով փոքրիկ պարկեր, սուր-ից գլխարկներ, կոկոսի եւ լայմի խաղաքարտեր, այլ յուրատեսակ աղանդերներ: Ծնողներին սպասվում է զովացուցիչ շամպայն:

Առաջարկը գործում է հոկտեմբերի 27-ից մինչեւ 31-ը: Թեյը մատուցում են 13:45-ին, 14:15-ին եւ 16:45-ին ամեն օր «The Promenade»-ում: Մեծահասակների համար արժեքը կազմում է 55 ֆունտ(շամպայնը ներառյալ), երեխաների համար՝ 30 ֆունտ(5-11 տարեկան հասակի), հաղորդում է «Euromag»-ը: