Քրդական զինված «պեշմերգա» խմբավորումներն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օգնությամբ «Իսլամական պետության» գրոհայիններից գրավել են ռազմավարական կարեւոր Զարտակ բարձունքն Իրաքում, որից Մոսուլ քաղաքի տեսարանն է բացվում:

Մուսուլը ջիհաթիստները գրավել են հունիսին: Լեռը օգոստոսին գրոհայինների վերահսկողության տակ էր, երբ «Իսլամակն պետությունը» Քրդստանի վրա ծավալուն հարձակում նախաձեռնեց:

Այդ պահից ի վեր քրդերն ամերիկյան ավիացիայի օգնությամբ աստիճանաբար հետ են մղում իսլամիստներին:

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, Զարտակի գրավումը կարճ է տեւել, զոհվել է ավելի քան 30 գրոհային:

Ինքնուրույն հետ գրավել Մոսուլը, որը հիմնականում սունի քաղաք է, քրդերը մտադիր չեն: