ԱՄՆ-ն Իրաքում ավիահարված է հասցրել «Իսալամական Պետության» գրոհայինների դիրքերին: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:
Գործողությունն անցկացվել է Հադիթա քաղաքին մոտակա ջրամբարտակի շրջանում(Բաղդադից 240 կմ հյուսիս-արեւմուտք):
Պատնեշի փլուզման հետեւանքով շատ տարածքներ կարող են հայտնվել ջրի տակ:
Ավելի վաղ Իրաքի իշխանությունները ողջունում էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծրագիրը միջազգային կոալիցիա ստեղծելու կապակցությամբ, որն ուղղված կլիներ «Իսլամական պետության» դեմ պայքարին:





























