Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահ Հ. Հայրապետյանը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 13.41-ին Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արեւելք տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.050 եւ արեւելյան երկայնության 43.890: 
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: 
Երկրաշարժը զգացվել է Կրասար, Լեռնագյուղ եւ Վարդաղբյուր գյուղերում 2-3 բալ: Զոհեր եւ ավերածություններ չկան: