Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Դոնբասի հրադադարը եւ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի տվյալները, հաղորդվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: 

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քաղաքական գործիչները «կարծիքներ են փոխանակել Դոնբասում հրադադարի ռեժիմ կիրառելուց  հետո իրավիճակի վերաբերյալ եւ համակարգել են գործողությունները միջազգային համատեքստում»:

Պորոշենկոն հայտարարել է խաղաղության համաձայնագրի բոլոր կետերին հետեւելու անհրաժեշտության եւ ԵԱՀԿ կողմից դիտարկում անցկացնելու մասին: Նախագահը հավելել է, որ Ուկրաինայի ուժային գերատեսչությունները պատրաստ են նպաստել բոլոր անհրաժեշտ գործընթացների ներդրմանը:  
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունը կօգնի կողմերին քննել հրադադարի խախտման դեպքերը: