Հայաստանի ԱԻՆ-ում, սպտեմբերի 7-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Շորժա ավտոճանապարհին` թերակղզու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածում (74-րդ կմ) «Մերսեդես» մակնիշի 01 AD 707 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, 40 մետր գլորվել, բախվել հաստաբուն ծառին ու հայտնվել լճի ափին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 31-ամյա Ա. Մ.-ն տեղափոխվել է Սեւան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները կանխել են գազի արտահոսքը, ավտոմեքենան դուրս բերել լճից եւ ուղեւոր 34-ամյա Գ. Ա.-ին տեղափոխել Սեւան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: