Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 7-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 3 շենքի բակում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքը (մոտ 12 տարեկան): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Շտապօգնության աշխատակիցները տեղում են. ամրանը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Դ. Մ.-ին (ծնվ. 2001թ.):