Հայաստանում սեպտեմբերի 8-11-ին կանցկացվի Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցը: Հիմնական թեման է «Սեյսմոլոգիական տվյալների մշակման եւ մեկնաբանման ժամանակակից մեթոդները»:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միջազգային դպրոցը կանցկացվի ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Բեսթ Վեսթեռն Աղվերան» հանգստյան տանը:
Մասնակցում է 10 երկրից (ՀՀ, ԱՄՆ, Անգլիա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Բելառուս, Վրաստան) ժամանած շուրջ 120 գիտնական:
Սեյսմոլոգիական միջազգային դպրոցի կազմակերպիչներն են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալությունը, ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը եւ ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանը:




























