Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուսական մի շարք նավթային եւ պաշտպանական ընկերությունների, փոխանցում է The Wall Street Journal-ը:
Պատժացուցակում կհայտնվեն «Տրանսնեֆտը», «Գազպրոմը», «Գազպրոմնեֆտը», «Օբորոնպրոմը», Միացյալ ավիաշինարարական ձեռնարկությունը եւ «Ուրալվագոնզավոդը»:
Արգելքը չի շրջանցի նաեւ մյուս խոշոր ընկերությունները` «Սիրիուս», «Կալաշնիկով» եւ «Ստանկոինստրումենտ»:
Այս կազմակերպությունները չեն կարող վարկավորվել արեւմտյան բանկերում՝ 30 օրից ավելի, ինչպես նաեւ արտահանել իրենց արտադրանքը:
Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 9-ից:





























