Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ 2014թ. սեպտեմբերի 16-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողով:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդաժողովին հրավիրվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:





























