Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեն Թեհրանի հիվանդանոցում վիրահատության է ենթարվել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Նշվում է, որ շագանակագեղձի վիրահատությունը հաջող է անցել:
Իրանի բոլոր պետական հարցերում 75-ամյա Ալի Համենեին է պատկանում վերջին խոսքի իրավունքը: Վերջինս 1989թ.-ից վեր երկրի հոգեւոր առանջնորդն է:





























