Սեւ ծովի հյուսիս-արեւմտյան հատվածում մեկնարկել են ուկրաինա-ամերիկյան համատեղ Sea Breeze-2014 զինավարժությունները, հաղորդում է UNN-ը:

Ինչպես հաղորդում են Ուկրաինայի ԶՈՒ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության մամուլի կենտրոնից, զինավարժություններին մասնակցում են նաեւ Իսպանիան, Կանադան, Ռումինիան եւ Թուրքիան:

Ծրագրվում է, որ զինավարժություններում կգործարկվեն ապ-ահովման 12 նավեր, որոնցից 5-ը Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերից է եւ երկուսը՝ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունից: Միջոցառմանը կներգրավվեն նաեւ Ուկրաինակնան ռազմածովային ուժերի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Զինավարժությունները կանցկացեն սեպտմբերի 8-10-ը՝ ընթացիկ տարվա մարտի 25-ին Ուկրաինայի նախագայի հրամանով հաստատված Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմանի համագործակցության ծրագրին համապատասխան: