Երեւանի Մյասնիկյան պողոտայում, սեպտեմբերի 7-ին, ժամը 06.10-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Բելաջիո» ռեստորանային համալիրին հարակից կամրջի հենասյանը, այնուհետեւ մտնելով ռեստորանային համալիրի ավտոկանգառ՝ բախվել է մոտակա բլրին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























