Տիբեթի հոգեւր առաջնորդ Դալայ-լաման խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրա կարծիքով, ռուս քաղաքական գործիչը չափազանց երկար է իր երկրի իշխանության ղեկին. «Պարոն Պուտինը նախ եղել է նախագահ, այնուհետեւ՝ վարչապետ, այժմ՝ կրկին նախագահ: Դա չափազանց է», - հայտարարել է Դալայ-լաման Die Welt գերմանական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Սա ցույց է տալիս, որ նա ունի եսակենտոն կենսանախադրյալ. Ես, ես, ես», - ասել է Տիբեթի հոգեւոր առաջնորդը՝ ընդգծելով, որ հենց այստեղ են թաքնված ռուսական խնդիրների արմատները:
Դալայ-լաման նաեւ նշել է, որ ի տարբերություն Չինաստանի, Ռուսաստանը չի ձգտում դառնալ միջազգային քաղաքական համակարգի մի մասը: Ամբողջացնելով իր այդ տեսակետը՝ Դալայ-լաման հավելել է, որ Պուտինը ցանկանում է նոր Բեռլինյան պատ կառուցել՝ դրանով իսկ վնասելով իր ժողովրդին: Դալայ-լաման կարծում է, որ մեկուսացումը Ռուսաստանի համար համահավասար է ինքնասպանության:




























