Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խոստացել է, որ 5 տարի անց Ուկրաինան այլեւս կախված չի լինի ռուսական գազից:

1+1 հեռուստաալիքն տված հարցազրույցի ժամանակ վարչապետը պատմել է, որ Ուկրաինան մոտ 16 խմ գազի պաշար ունի: Նրա խոսքով՝ զգալիորեն ավելացել է Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի միջով ԵՄ-ից գազի մատակարարումները, եւ դրա հաշվին կրճատվել է Ռուսաստանից գնումները:

 «Հաղթանակին դեռ երկար կա: Հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ մենք ընդհանրապես ռուսական գազ չգնենք: Դա 1-2 տարվա խնդիր չէ, սակայն հնգամյա հեռանկարում Ուկրաինաին կդիվերսիֆիկացնի գազի մատակարարումները եւ կդադարի կախվածության մեջ լինել Ռուսաստանի Դաշնությունից», - հայտարարել է Յացենյուկը:

Ուկրաինացի վարչապետի խոսքով՝ Ուկրաինան ձմեռվա համար եւս 5 մլրդ խմ գազի կարիք ունի:

«Դժվար կլինի. Տաք չի լինի, միանգամից եմ զգուշացնում, սակայն չենք էլ մրսի», հավելել է նա:

Ռուսական կողմի տվյալների համաձայն, աշուն-ձմեռ ժամանակահատվածը նորմալ անցկացնելու եւ կայուն տարանցումն ապահովելու համար իր գազի ստորգետնյա պահեստներում Ուկրաինային մոտ 18,5 մլրդ խմ գազ է անհրաժեշտ: