Հայաստանի քաղաքական ուժերը պետք է բաց քննարկեն արտագաղթի խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը միանշանակ պատրաստ են նման քննարկումների, մնում է իշխող ՀՀԿ-ն պատրաստ լինի:
Զուրաբյանը նկատել է, որ 2008-2013 թվականներին Հայաստանը լքել է 212 հազար մարդ: «Հայաստանի ողջ պատմության ընթացքում սա առաջին անգամն է, երբ բնակչությունը նման մասշտաբներով արտագաղթում է խաղաղ պայմաններում: Այս թեմայով քննարկումները պետք է լինեն լայն եւ չխուսափեն սուր անկյուններից»,-հավելել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:





























