ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելն, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, հաղորդում է թուրքական «Milliyet» թերթը:

Տեղեկատվության համաձայն՝ այցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Կողմերը կքննարկեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խնդիրը եւ դրա դեմ պայքարի հնարավոր մեթոդները, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային հարցեր: