Հայաստանում չկա ընտանիք, որին չառնչվի արտագաղթը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ քառյակի (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ներկայացուցիչները այցելել են Հայաստանի մարզեր, որպեսզի ավելի լավ ծանոթանան արտագաղթի իրավիճակին:
«Հանդիպումները շատ անկեղծ էին: Հայաստանում արտագաղթը թակել է փաստացի բոլորի դռները: մենք պայմանավորվել ենք, որ առաջարկելու ենք խորհրդարանում քննարկում անցկացնել այդ հարցով»,-հայտարարել է Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ ոչ իշխանական ուժերի կարծիքով արտագաղթը կապված չէ բացառապես Սփյուռքի առկայության եւ ԼՂ խնդրի հետ:
«Կա խնդիրների մի ողջ սպեկտր, որոնք ի հայտ կգան անկեղծ քննարկման ժամանակ, իսկ ցավալի արդյունքներն ակնհայտ են: Այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ դպրոց էին գնում 30 առաջին դասարանցիներ, հիմա մեկն է գնում»,-հավելել է նա:





























