Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալը՝ Արթուր Անդրեասյանը,մի քանի օր առաջ նորից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է նյարդաբանի հսկողության տակ, առայժմ հայտնի չէ՝  ինչքան կմնա այնտեղ:

Նշենք, որ Ֆինանսական բուգի գործով դատաքննությունը գրեթե մեկ տարի է՞ ընթանում է: Հերթական դատական նիստն էլ նշանակված է այսօր՞ սեպտեմբերի 8-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 41-ամյա Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178   հոդվածի  3 –րդ մասի  1-ին կետով: