Գոհար Պողոսյանը նշանակվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Կառավարության պաշտոնական կայքից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է համապատասխան որոշում, որով  Գոհար Պողոսյանը նշանակվել է մամուլի քարտուղար:

Հիշեցնենք, որ Գոհար Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարն էր, երբ նա դեռ ԱԺ նախագահ էր: Մի քանի օր առաջ նա ԱԺ տեղելատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե նա կնշանակվի Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: