Թալիբները մի շարք հարձակումներ են գործել Թուրքմենստանի սահմանային անցակետերի վրա: Ըստ լրատվամիջոցների՝ դա տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքմենստանի սահմանին մոտ գտնվող Ֆարյաբ նահանգի Շահ գյուղում:

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը հայտնում է, որ թալիբներն անընդհատ գնդակոծում են երկրի սահմանային անցակետերը, երբեմն հարձակումներ են գործում` սպանելով սահմանապահներին եւ զավթելով նրանց զենքը:

«Շահն անցել է թալիբների վերահսկողության տակ, նրանք սկսել են այրել տները, մոտոցիկլետները: Տեղի բնակիչների շարքում կան սպանվածներ: Այժմ ամբողջ հույսը  կառավարական ուժերի օգնությունն է: Այդ դեպքում հնարավարություն կլինի գրոհայիններին դուրս մղել Շահ ավանից: Բնակիչների կեսը հասցրել է Շահը լքել մինչեւ գրոհայինների գալը», — նշում է բուբա կոչվող էթնիկ թուրքմենների ոստիկանության ղեկավարը:

Ոստիկանը հայտարարել է, որ իր ենթակայության տակ կա շուրջ 100 մարդ: Հրաձգության ընթացքում թալիբները շատ յուրայիններ են կորցրել: Այնուամենայնիվ,  ուժերն անհավասար են եղել,  պաշտպանվողներին օգնություն չի հասել եւ ստիպված են եղել Շահը թողնել թալիբներին: