Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է տարածաշրջանային զարգացման նախարարության լուծարման հրամանը, ինչպես նաեւ հանդես եկել Պաշտպանական պատվերների դաշնային ծառայության («Ռոսօբորոնզակազ») եւ Սպառազինությունների, ռազմական, հատուկ տեխնիկայի եւ նյութական միջոցների մատակարարումների դաշնային գործակալության («Ռոսօբորոնպոստավկա») վերացման առաջարկով:
«Ռոսօբորոնպոստավկայի» եւ «Ռոսօբորոնզակազի» հիմնական գործառույթները կանցնեն պաշտպանության նախարարությանը, իսկ վերահսկիչ գործառույթները՝ Հաշվարկային պալատին եւ Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը, նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Ինչպես հաղորդում են ռուսական տեղեկատվական գործակալությունները, Պուտինը պաշտպանել է այդ առաջարկությունները:
Տարածաշրջանային զարգացման նախարարության գործառույթները վերաբաշխվել են մի քանի դաշնային գերատեսչությունների միջեւ:





























