Ուկրաինայի զինված հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 3 հազարը, ներառյալ՝ մալայզիական ինքնաթիռի աղետի զոհերը, հայտարարել է Մարդու իրավունքների ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:
Վիեննայում կայացած ԵԱՀԿ արտահերթ նիստում հանդես գալով ՝ Շիմոնովիչը հաղորդել է, որ ապրիլից սկսած, հակամարտության ընթացքում զոհվածների թվաքանակի վերջին գնահատականը կազմում է 2729 մարդ:
Սակայն եթե ներառենք նաեւ հուլիսի 17-ին կործանված ինքնաթիռի ուղեւորներին, ընդհանուր թվաքանակն արդեն հատել է 3000-ի շեմը:
Օգոստոսի 29-ին Շիմոնովիչի հրապարակել էր 2593 թիվը՝ վերջինիս մեջ ներառելով ինչպես խաղաղ բնակչներին, այնպես էլ երկու կողմերի ռազմական գործողությունների մասնակիցներին, հիշեցնում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























