Իրաքյան զորքերն ամրացել են Անբար նահանգի Հադիթա քաղաքի ջրամբարի տարածքում:
«Ավիացիայի եւ մարտիկների աջակցությամբ տեղական ցեղերի զորքերը զանգվածային հարձակում են գործել՝ Հադիթայի շրջակա տարածքներում վերահսկողություն հաստատելու համար», — ասել է Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչ գեներալ Քասեմ Աթան, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ВВС-ն:
Իրաքի զինվորականների առաջխաղացումը հաջորդել է ամերիկյան ՌՕՈՒ-ի գործողությանը: Գործողությունն իրականացվել է Անբար նահանգի Հադիթա քաղաքի ջրամբարի տարածքում` Բաղդադից 240 կմ հյուսիս-արեւմուտքում: Քաղաքի ջրամբարը ռազմավարական կարեւոր օբյեկտ է, որի ավերումը կարող էր հանգեցնել հսկայական տարածքի ջրածածկման:
ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ գործողություններ է իրականացնում այս տարվա օգոստոսից: Գործողության նպատակն է Իրաքում ամերիկացի դիվանագետներին եւ կրոնական-ազգային փոքրամասնություններին գրոհայինների հարձակումներից պաշտպանելը:





























