Ուկրաինական ազգայնական «Աջ սեկտոր» շարժման ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ գրանցվել էին որպես կուսակցություն, հայտարարել են, որ մտադիր են մասնակցել Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով շարժման խոսնակ Բորիսլավ Բերյոզային: «Ես պաշտոնապես հայտնում եմ, որ «Աջ սեկտոր» կուսակցությունը գնում է ընտրությունների»,-ասել է նա:
«Աջ սեկտոր» կուսակցության ծրագրային կետերից մեկը, ըստ Բերյոզայի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումն է, նաեւ երկրի տնտեսության վերականգնումը, քաղաքացիների կողմից զենք կրելու իրավունքի սահմանումը:
Ավելի վաղ Բերյոզան հայտարարել էր, որ «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը կընդգկվի Ուկրաինայի նոր կառավարության կազմում: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել էր այդ տեղեկությունը՝ այն համարելով «ֆեյք»:





























