Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 11.32-ին տեղեկություն է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Վիտո» 34OV732 համարանիշի (վարորդ՝ 61-ամյա Կ. Ե.) եւ թիվ 22 երթուղայինը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2072 Լ համարանիշի (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երթուղայինի ուղեւորներ 74-ամյա Ս. Գ.-ն եւ 27-ամյա Ա. Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: