Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ը կարող է ինձ-որ քայլ ձեռնարկել, որպեսզի Թուրքիան եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, առաջին հերթին, հասկանան, որ անհրաժեշտ է ճանաչել հայոց ցեղասպանությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատում հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեն:

Նրա խոսքով՝ Հայաստանում ֆրանսիական պատվիրակության նպատակն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թուրքերը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: «Մենք բոլորս վստահ ենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015 թ ապրիլի 24-ին կլինի Երեւանում: Կցանկանայի, որպեսզի նրա հետ միասին Հայաստան ժամանեին մի շարք եվրոպական երկրների նախագահներ եւ վարչապետեր: Օլանդը պետք է համոզի ԱՄՆ-ին, որպեսզի Վաշինգթոնը հասկանա՝ անհրաժեշտ է համախպատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Թուրքերը պետք է հասկանան, որ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Եթե Միացյալ Նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա դա մեծ ազդեցություն կունենա», - ասել է Ռուքեն: Հայոց ցեղասպանության100 ամյակը պետք է ստիպի, որպեսզի աշխարհը ճանաչի այդ ողբերգական իրադարձությունների փաստը: «Եվ Բարաք Օբաման, առաջին հերթին, պետք է անի դա, չէ որ նա խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի կատարել խոստումը», - հիշեցրել է ֆրանսիացի սենատորը՝ միեւնույն ժամանակ, շեշտելով, որ Էրդողանը շատ լավ գիտի՝ Օբամայի համար շատ դժվար է կլինի չճանաչել Հայոց ցեղասպանությունը: