Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տնտեսական զարգացումը դանդաղ է ընթանում, իսկ կանանց շրջանում գործազրկությունը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին Aparaj.am-ի հետ զրույցում նշել է Կովսականի բնակիչ Կարեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր Կովսականի տնտեսական զարգացման առումով բնակիչներն անտարբերություն են զգում եւ կարծում են, որ քաղաքի տնտեսական զարգացմանը համապատասխան ուշադրություն չի դարձվում:
Կարեն Մարտիրոսյանը նաեւ հավելել է, որ առաջիկայում ՀՅԴ նախաձեռնությամբ Կոսվականում արտադրական ձեռնարկություն է բացվելու: Շուրջ 30 կանայք զբաղվելու են գորգագործությամբ եւ ձեռագործությամբ: «Չնայած սկզբնական շրջանում աշխատողների թիվը փոքր է լինելու՝ 30 հոգի, սակայն հուսադրում է այն հանգամանքը, որ ակնկալվում է առաջիկայում նրանց թիվն ավելացնել՝ նպաստելով Կովսականում գործազրկության թվի նվազմանը»,- հավելեց Մարտիրոսյանը:





























