ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում առանձին հանդիպումների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւս մեկ անգամ զգուշացրել է՝ զերծ մնալ Հայոց ցեղասպանության հարցով նախատեսված օրինագծեր ընդունելու նախաձեռնությունից: Այս մասին գրում է Լիբանանի հայկական «Ազդակ»:
օրաթերթը՝ վկայակոչելով Ստամբուլի «Մարմարա»-ին: Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շուտով հերթական հանդիպումն են ունենալու:
Էրդողանը հանդիպել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի հետ:



























