Սեպտեմբերի 8-ի գիշերը Իրաքի օրենսդիր մարմինը հավանության է արժանացրել նոր վարչապետ Հայդեր Աբադիի գլխավորած կառավարության կազմը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Աբադին նշանակել է նախարարների կաբինետի գրեթե ամբողջ կազմը՝ բացառությամբ ներքին գործերի եւ պաշտպանության նախարարի: Սակայն Իրաքի նոր վարչապետը խոստացել է այդ նախարարին նշանակել մեկ շաբաթվա ընթացքում:

Աբդել Աբդել Մեհդին, ով ներկայացնում էր Իրաքի Իսլամական Գերագույն Խորհուրդը, նշանակվել է նավթի նախարար, իսկ նախկին վարչապետ Իբրահիմ Ջաֆարին ղեկավարելու է ԱԳՆ-ն: