Եվրամիության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրումը: Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, եվրոպացի պաշտոնյան ասել է, որ լրացուցիչ սահմանափակումների փաթեթը Ռուսաստանի դեմ նպատակաուղղված պատժամիջոցներն ընդլայնում է հուլիսի 31-ից:

«Պատժամիջոցներն ուղղված են Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունացման շուրջ Ռուսաստանի կուրսի փոփոխության վրա ազդելուն եւ զարգացնում են Եվրոպայի խորհրդի՝ օգոստոսի 30-ի որոշումը»,- հայտարարել է Վան Ռոմպեյը: Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները, ըստ նրա, ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին:

«Եվրամիության Պաշտոնական ամսագրում հրապարակվելու ճանապարհով պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին: Դա ժամանակ կթողնի հրադադարի մասին համաձայնագրի եւ խաղաղության ծրագրի իրականացումը գնահատելու համար: Կախված տեղերում իրավիճակից Եվրամիությունը պատրաստ է վերանայել պատժամիջոցներն ամբողջությամբ կամ մասնակի»,- հայտարարել է Հերման Վան Ռոմպեյը: