«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի ճաշարանը կրկին հայտնվել էր «ճգնաժամային» իրավիճակում: Բանն այն է, որ խորհրդարանի շենքի հանրային սննդի ծառայություններ կազմակերպելու եւ մատուցելու նպատակով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ ՍՊԸ-ն ժամկետը երկարաձգելու ցանկություն չի հայտնել, ինչի պատճառով էլ խորհրդարանը որոշել է կրկին հետ «կանչել» այն ընկերությանը, որը ԱԺ ճաշարանը սպասարկում էր դեռեւս 2012 թ.: Այժմ հանրային սննդի գործունեությունն իրականացնում է «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ընկերությունը, որը երեկվա դրությամբ չէր կարողանում իր  առջեւ դրված պարտավորությունները կատարել: Ճաշարանում միայն փոխվել էն սեղաններն ու աթոռները, իսկ սննդի որակն ու  սպասարկումը, մեղմ ասած, շատ ցածր էր»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում