Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը հայտարարել է, որ Կանադայի Toronto ռազմանավը Սեւ ծովում սադրանքի է ենթարկվել ռուսական ավիացիայի կողմից, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին` Սեւ ծովում, նախքան Sea Breeze-2014 զորավարժությունները սկսվելը:
«Չնայած HMCS Toronto ռազմանավի վերեւով թռիչքներ կատարող ռուսական ռազմական ավիացիան ոչ մի սպառնալիք չի ներկայացրել կանադական նավի համար` դրա գործողությունները սադրող են եղել եւ լարվածությունը սրելու վտանգ ստեղծել», — հայտարարել է Նիկոլսոնը:
Ավելի վաղ Կանադան Ռուսաստանին նոր պատժամիջոցներով էր սպառնացել` Ուկրաինայում ճգնաժամի պատճառով:





























